Ղազախստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը խոսել է Հայաստանի հետ Ղազախստանի առևտրային հարաբերությունների մասին.
«Ապրանքաշրջանառությունն իրականում փոքր է՝ 82 մլն դոլար։ Մի ժամանակ ապրանքաշրջանառությունն ավելի բարձր էր. դա պայմանավորված էր նրանով, որ Հայաստանից մեքենաներ էին գալիս մեզ մոտ։ Շատ տարածված էր: Դա ժամանակավոր միջոց էր, քանի որ մեզ մոտ շատ ակտիվ զարգանում է սեփական ավտոարտադրությունը»,- պարզաբանել Է նախարարը։
Միևնույն ժամանակ, Ղազախստանը Հայաստանին 348 մլն դոլարի ապրանք է առաջարկել արտահանման համար։
«Երեկ մենք հենց պայմանավորվել ենք, որ մի խումբ հայ գործարարներ կժամանեն Ղազախստան, ես նրանց կհանդիպեմ, և մենք կխոսենք համատեղ ձեռնարկությունների բացման մասին։ Մեզ համար օգտակար կլիներ, եթե Հայաստանը կարողանար միրգ, բանջարեղեն մատակարարել մեր արևմտյան շրջաններին, - հավելել է Ժումանգարինը։