ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ ընդլայնավծ կազմով բանակցություններում նշել է, որ իր այցը լավ հնարավորություններ է բացում երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու համար։
«Ես կարծում եմ, որ տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները հաշվի առնելով՝ նոր հնարավորություններ են բացվում տնտեսական համագործակցության և տրանսպորտային կապերի ամրապնդման համար։ Ես կարծում եմ, որ տրանսպորտային ոլորտում առկա ներուժը պետք է լիովին իրացվի, ինչը մեզ համար նոր հնարավորություններ կբացի», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները լայն շրջանակում, այդ թվում՝ առևտրատնտեսական, տարանցիկ և տրանսպորտային, ներդրումային համագործակցության, ընդերքի օգտագործման, գյուղատնտեսության, թվայնացման և արհեստական բանականության ներդրման, առողջապահության, ինչպես նաև մշակութային և հումանիտար կապերի վերաբերյալ։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Նիկոլ Փաշինյանը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային արդիական հարցերի շուրջ։