Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի խնդրին՝ նշելով, որ այդ թեմայով քննարկում է ունեցել վերջերս Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի հետ։
«Հանդիպել եմ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, հատուկ անդրադարձել եմ այդ հարցին՝ արձանագրելով, որ նախագահ Թրամփը, այդ թվում՝ հրապարակայնորեն, խոսել է այդ խնդրով զբաղվելու իր հանձնառության մասին։ Ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակով ինչ ենք անում այդ ուղղությամբ, խնդրել եմ տեղեկություններ փոխանցել, թե ԱՄՆ-ն ինչ ջանքեր է գործադրում, և խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում», – ասել է վարչապետը։