Քաղաքական

Չպետք է տնտեսվարողը ասի, որ կառավարությունը կամ ՊԵԿ-ը մեկ լումա ավել է վերցրել. վարչապետ

Չպետք է տնտեսվարողը ասի, որ կառավարությունը կամ ՊԵԿ-ը մեկ լումա ավել է վերցրել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հարկային ծառայություններին՝ ընդգծելով՝ Հայաստանում որևէ հարկ վճարող չպետք է հիմք ունենա ասելու, որ կառավարությունը, հարկային մարմինները իրենցից գանձել են թեկուզ մեկ լումա ավելի։

«Չպետք է լինի տնտեսվարող, որ օբյեկտիվ հիմք ունենա ասելու, որ ՊԵԿ-ը իրենից 1 լումա ավելի գումար է վերցրել, քան օրենքով է նախատեսված։ Բայց չպետք է նաև ՀՀ-ում լինի հարկային պարտավորություններից խուսափելու որևէ մեխանիզմ կամ պրակտիկա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ եղել են տնտեսվարողներ, որ ասել են՝ իրենց կարծիքով այս սկզբունքը խախտվել է։

Նրա խոսքով՝ մի քանի նամակ ստանալուց հետո հանձնարարել է, որ նամակի հեղինակ-տնտեսվարողներին և համապատասխան մարմինների հրավիրեն գործընկերային, բարեկամական մթնոլորտում. «Որ ՊԵԿ-ում հասկանանք՝ իրո՞ք կան անարդարություններ, մենք սխալ բա՞ն ենք անում տնտեսվարողների նկատմամբ, իհարկե, չուզենալով»,-ընդգծել է վարչապետը։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական