Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հայտարարել է, թե «Մայր Աթոռը ազատագրելու գործընթացը սկսվել է»։
Նա հավելել է, որ այդ գործընթացի հետ կապված՝ Նոր Կտակարանի ձևակերպումը շատ պատեհ է, որ ինքը հաճախ է օգտագործում. «պիտի՛ նայեք, պիտի՛ նայեք և պիտի չտեսնեք»։
Վարչապետի խոսքով՝ Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. «Էջմիածնի կենտրոնական հրապարակի գաղափարը դեռ ընթացքի մեջ է, կտեսնենք»,-շեշտել է նա։
Ինչ վերաբերում է պատարագներին մասնակցելուն, նա նշել է. «Ուրախ եմ, որ իմ հոգևոր կյանքը լիարժեք վերականգնվել է։ Ես գնում եմ պատարագների՝ որպես Հայ առաքելական եկեղեցու շարքային հետևորդ»,-ասել է վարչապետը՝ ընգծելով՝ ուրախ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները ևս մասնակցում են պատարագներին։