Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը կարևոր քայլ է կայուն խաղաղության և կայունության ապահովման գործում, ինչը մենք, բնականաբար, ողջունում ենք. հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ։
«Այս պատմական համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում Հարավային Կովկասի երկարաժամկետ զարգացման համար»,- ընդգծել է նա։
Վրաստանի նախագահի խոսքով՝ Վրաստանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
«Ես հավատում եմ, որ մեր համագործակցությունը, բարեկամությունը և գործընկերությունը կշարունակվեն մեր երկրների միջև ձևավորված օրինակելի հարաբերությունների ոգով», - հայտարարել է Կավելաշվիլին։
Կավելաշվիլին կրկին շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը Վրաստան այցի համար։