Քաղաքական

Վաղարշապատի ընտրությունների արդյունքները վերահաշվարկից հետո չեն փոխվել

Վաղարշապատի ընտրությունների արդյունքները վերահաշվարկից հետո չեն փոխվել

Ավարտվել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկը. Radar Armenia-ն տեղեկացավ ԿԸՀ-ից։

«Վերահաշվարկը ավարտվել է, կուսակցությունների ստացված ձայներում փոփոխություններ չեն եղել։ Վերահաշվարկում անվավեր քվեաթերթիկները դեռևս ամփոփված չեն մեր համակարգում»,- հայտնեցին ԿԸՀ-ից։

Հիշեցնենք՝ «Հանրապետություն» կուսակցությունը դիմել էր ԿԸՀ-ին՝ վերահաշվարկել 14/15, 14/16, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները: Թիվ 14 ԸԸՀ-ն վիճակահանություն էր իրականացրել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, և վերահաշվարկվել էր նաև 14/1, 14/8, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական