Քաղաքական

Նորիկյանն ընդդիմադիր նոր կենտրոնի հարցով բանակցում է, բայց անուններ դեռ չի հրապարակում

Նորիկյանն ընդդիմադիր նոր կենտրոնի հարցով բանակցում է, բայց անուններ դեռ չի հրապարակում

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորիկ Նորիկյանն օրերս սոցցանցի իր էջում գրել էր, որ նոր ընդդիմադիր կենտրոնի ձևավորման ժամանակն է: Radar Armenia-ն հետաքրքրվել է՝ կատարվու՞մ են քայլեր այդ ուղղությամբ, ինչին Նորիկյանը պատասխանեց, որ այժմ ընթանում են խորհրդատվություններ, բայց որևէ բյուրեղացված արդյունք դեռ չկա։

Նորիկյանի խոսքով՝ ներկայիս քաղաքական քարտեզը փակուղի է ստեղծել, և գործող իշխանությունն ամեն կերպ փորձում է պահպանել գործող ընդդիմության ու նրանց աջակցող քաղաքական առաջնորդների դիրքերը. «Սակայն մեր նպատակն է ստրատեգիական առումով հասնել նրան, որ ձևավորվի նոր իշխանություն և ընդդիմություն՝ բովանդակային, որը կարող է առաջարկել իրական այլընտրանք»,-շեշտեց նա։

Նորիկյանը նաև ընդգծեց, որ արդեն որոշ մարդիկ արձագանքել են նախաձեռնությանը, և խորհրդատվությունները կշարունակվեն մինչև հունվար-փետրվար։ Անդրադառնալով հարցին՝ ներկայիս ընդդիմադիրներից ու՞մ հետ են համագործակցելու, նա նշեց. «Շատ հարաբերական է։ Այս պահին ձեռնպահ կմնամ որևէ անուն նշելուց, նախ, որ իրենց թույլտվությունը չունեմ, 2-րդ՝ ճիշտ չեմ համարում այս փուլում բարձրաձայնել»,-ասաց նա։

Նա հիշեցրեց, որ ընտրություններից առաջ հնարավոր են մեծ փոփոխություններ, ներառյալ՝ քաղաքական թիմերի ինտեգրում և միասնական թեկնածուի առաջմղում, իսկ որոշումներ ընդունվելու են՝ հաշվի առնելով հնարավոր սցենարները և մարտահրավերները, որոնք կարող են առաջանալ գործող իշխանությունից։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական