Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նախագահին դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն և ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն:
Մակա Բոչորիշվիլին շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին Վրաստան կատարած այցի համար և մաղթել արդյունավետ այց: