Նոյեմբերի 12-ին նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի «Միասնության թևեր» նախաձեռնությունը հայտնել էր, որ նոյեմբերի 17-ին կանցկացվի ուսանողների միջազգային օրվան նվիրված բաց դասախոսություն և ինտերակտիվ միջոցառում, որի ավարտին նախատեսված է խաղարկություն՝ 4 iPad, 1 notebook և խրախուսական մրցանակներով։
Radar Armenia-ն «Միասնության թևեր» նախաձեռնությունից փորձեց պարզել՝ ինչպես են անցել միջոցառումն ու խաղարկությունը, արդյո՞ք նշված iPad-ներն ու notebook-ները խաղարկվել են։
«Արման Թաթոյանը ներկայացավ դասախոսությամբ, որին ներկա էին 200 ուսանող։ Դասախոսությունից հետո տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ, հաղթողներն էլ պարգևատրվեցին։ Ամբողջ միջոցառումը տևեց 2 ժամ»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» նախաձեռնության անդամ Վարդանյան Փաշայանը՝ ընդգծելով՝ միջոցառումը որևէ քաղաքական ենթատեքստ չեն ունեցել։
«Դրանք ինտելեկտուալ վիկտորինայի հարցեր էին իրավունքի, հասարակագիտության թեմաներով։ Միջոցառումը կազմակերպվել էր երիտասարդների օրվա առիթով, և մրցանակները խրախուսման ձև էին․ երիտասարդները ցույց տվեցին իրենց գիտելիքները, և դրա համար էլ խրախուսվեցին»,-ասաց նախաձեռնության անդամը։
Խաղարկության հաղթողների որոշման մեխանիզմը, ըստ նախաձեռնության անդամի, եղել է ամբողջությամբ թափանցիկ և հիմնված գիտելիքների վրա.
«Հաղթողների ընտրությունը տեղի է ունեցել խաղի միջոցով։ Բանախոսության մասին 30 հարց էր նշված, և բարձր միավորներ հավաքելով՝ հաղթողները որոշվել են»,-ընդգծեց Փաշյանը։
Նրա խոսքով՝ հաղթողները եղել են 5-ը՝ առաջին տեղի համար համակարգիչ, իսկ մնացած 4-ի համար ipad: