Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 19-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
Այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իլյա Կոբալիձեի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: