Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Վաղարշապատի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակին։
«Հիմա շատ քննարկվում է, թե ինչու Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ն հաղթեց, իսկ ընդդիմությունը պարտվեց։ Սրա համար կա 1 գլոբալ պատճառ՝ ընդդիմությունը խոսում էր ապոկալիպսիսի, իսկ ՔՊ-ն՝ կյանքի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ մարդիկ պարզապես ընտրեցին կյանքը։
Ըստ վարչապետի համեստ կարծիքի՝ այդպես լինելու է նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում. «Որովհետև մենք դաժան փորձությունների միջով իրար հետ անցնելով, ի վերջո, ապոկալիպսիսը թողել ենք անցյալում։ Եվ այսօր ու առջևում միայն կյանքն է»,-նշել է վարչապետը։