Քաղաքական

Ես էլ կարող եմ անվճար լեկցիաներ կարդալ. փոխքաղաքապետ

Ես էլ կարող եմ անվճար լեկցիաներ կարդալ. փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ավագանու նիստի ընթացքում անդրադարձել է մոբայլ հավելվածին, որտեղ պետք է կայանատեղիի ծրագիր լինի, որպեսզի ազատ կայանատեղիները տեսանելի լինեն. փոխքաղաքապետը նշել է, որ հավելվածը մինչև տարեվերջ կհրապարակվի։

Նա հակադարձել է նաև ընդդիմադիրների ելույթներին, նշելով. «Դուք եք խախտում, պարոն Հակոբյան։ Եկեք արձանագրենք, որ այդ միջավայրը առաջինը դուք խախտեցիք, երբ Ձեր գործընկերը անվճար լեկցիաներ է խոստանում. ես էլ կարող եմ անվճար լեկցիաներ կարդալ՝ ինչպես տարբերակել խիստ քննադատությունը մարդուն անձնական վիրավորանք հասցնելուց»,-ընդգծել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական