Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է բակերից արգելափակոցները հանելու խնդրին։ Նա ընդգծել է, որ արգելափակոցները հեռացնելու դեպքում բնակիչները չեն կարողանալու իրենց բակ մտնել։
«Երբ ասում ենք, որ արգելափակոցները վատ են որոշ դեպքերում, բայց կարող եմ ասել, եթե դրանք հանվեն, ինչ տեղի կունենա, մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանում»,-ասել է Տիգրան Ավինյանը և վստահեցրել՝ այն բնակիչները, որոնք այդ տեղերում ապրում են, մեծ հավանականությամբ իրենց բակ չեն կարողանալու մտնել։
Անդրադառնալով երթևեկության կարգավորման մարմնին, նա շեշտել է, որ պետք է հիշել, որ դրա խնդիրների արմատը գալիս է ավտոմեքենաների քանակի աճից. «Միակ բանը, որը կարող է հիմնովին բարելավել այս վիճակը, դա մարդատար ավտոմեքենաների շարժի որոշակի սահմանափակումն է»,-ասել է քաղաքապետը։