Քաղաքական

Լոնդոնը հետևում է ՀՀ կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև զարգացումներին

Լոնդոնը հետևում է ՀՀ կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև զարգացումներին

«Միացյալ Թագավորությունը հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին, որը կապված է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև». Միացյալ Թագավորության խորհրդարանի օրեր առաջ տեղի ունեցած նիստում հայտարարել է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութը։

Նա այս մասին անդրադարձել է՝ պատասխանելով Շոտլանդիայից ընտրված պատգամավոր Բրենդան Օ՛Հարայի հարցին։

Պետնախարարի խոսքով. «Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կլինեն համապատասխան Հայաստանի Սահմանադրությանը և օրենսդրությանը, ապահովելով պատշաճ դատավարություն և արդարացի վերաբերմունք բոլորի համար: Ակնկալում ենք, որ դատական գործընթացները կլինեն բաց և անաչառ»։

Դաութին նաև նշել է, որ իրենց երկրի կառավարությունը «շարունակելու է վճռականորեն աջակցել կրոնի և համոզմունքի ազատության իրավունքների պաշտպանությանը և խթանմանը ամբողջ աշխարհում»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական