Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, անդրադառնալով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը երբ երթևեկում է Երևանի փողոցներով, ու խցանումներ են առաջանում, նշել է.
«Փաշինյանի, ինչպես մնացած բոլոր ղեկավարների համար, ճանապարհները փակվում են պետական պահպանության ծառայության որոշակի կարգավորումներից ելնելով»։