«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ԱԺ-ում անդրադարձել է մարտի 1-ի գործին։
«Այսօր արձանագրում ենք մեր երկրի իրավապահ համակարգի դատական վախճանը, քանի որ ՄԻԵԴ-ի սեպտեմբերի 18-ի որոշումը արձանագրում է 17 տարվա համատարած անգործությունը։ 17 տարի բոլորս խուսափել ենք պարզ ճմարտությունից՝ ասելու, որ ՀՀ-ն գնդակահարել է մեր քաղաքացիներին»,-ասել է Արման Բաբաջանյանը։
Ըստ նրա՝ ՄԻԵԴ-ը հաստատել է ոչ միայն կյանքի իրավունքի խախտումը, այլև՝ 17 տարի երկրում չի եղել արդյունավետ քննություն, պետությունը չի կատարել իր պարտքը՝ պարզելու՝ ով է սպանել։