Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը անդրադարձել է Երևանի երթևեկությանը և երթևեկության կառավարման համար համայնքային հիմնարկ ստեղծելուն։
«Այս հիմնարկը աշխատելու է միլիոնից ավել մարդկանց երթևեկությունը և կյանքը կանոնակարգելու համար։ Հետևաբար, այն գումարը, որը դրվում է այստեղ, շատ ավելի արդյունավետ է»,-ասել է Արմեն Գալջյանը։
Անդրադառնալով առհասարակ երթեկությանը` նա ընդգծել է, որ չի լսել որևէ առաջարկ, թե ինչ պետք է անել. խոսվեց միայն, թե ինչն է վատ. «Ինձ համար տարօրինակ է, որ հատկապես ընդդիմադիր խմբակցությունները մտածում են են ինչ անել, որ մեքենաների համար հարմարավետ պայմաններ ստեղծեն՝ կայանատեղիներ ստեղծեն և այլն»,-ասել է նա՝ հավելելով. ժողովուրդ ջան, ավելի լավ չի, որ առաջարկեք՝ ինչ անենք, որ քաղաքում հեծանիվները, ինքնագլորները, մոպեդները շատանան։
«Ձեր մտածելակերպը մերինից դրանով է տարբերվում։ Ձեզ համար միայն մեքենան է տրանսպորտային միջոց»,-շեշտել է Գալջյանը: