Երևան

Առաջարկվում է ստեղծել համայնքային հիմնարկ՝ երթևեկության կառավարման կենտրոն. Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առաջարկվում է ստեղծել համայնքային հիմնարկ՝ երթևեկության կառավարման կենտրոն. Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում առաջարկվում է երթևեկության կառավարման համար համայնքային հիմնարկ ստեղծել։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ավագանու նիստում ներկայացրել է որոշման նախագիծը։

«Երևան քաղաքում մարդատար ավտոմեքենաների շարունակական աճի հանգամանքներով պայմանավորված երթևեկությունը լուրջ մարտահրավեր է քաղաքային իշխանության համար, և անհրաժեշտ է պատշաճ գործիքակազմ՝ մեր ժամանակաշրջանում թվային և տեխնոլոգիաների ոլորտում գտնվող գործիքները»,- ասել է Սուրեն Գրիգորյանը՝ հավելելով, որ առաջարկվում է ստեղծել համապատասխան ստորաբաժանում համայնքային հիմնարկի տեսքով՝ Երևանի երթևեկության կառավարման կենտրոն։

«2026թ․ համար նախանշել ենք երկու հիմնական ծրագիր՝ հանրային տրանսպորտի դիսպետչերիզացիայի համակարգ, երկրորդը՝ ընդհանուր երթևեկության կառավարումը»,- ընդգծել է նա։

Նա նաև տեղեկացրել է, որ ավագանու քննարկմանը կներկայացվի «Երևանտրանս» ՓԲԸ-ի լուծարման մասին նախագիծը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական