Քաղաքական

Սրբուհի Գալյանը հանդիպել է Կոբախիձե հետ

Սրբուհի Գալյանը հանդիպել է Կոբախիձե հետ

Հայ-վրացական իրավական ֆորումի շրջանակում Թբիլիսիում գտնվող արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Ըստ վրացական կողմի տարածած հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող ռազմավարական գործընկերությունը և բարիդրացիական հարաբերությունները։

«Քննարկվել է Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը տարբեր երկկողմ և միջազգային ձևաչափերում։ Շեշտվել է արդարադատության ոլորտում Վրաստանի և Հայաստանի արդյունավետ գործընկերությունը և այս ուղղությամբ փորձի փոխանակման կարևորությունը երկրների միջև։

Ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանի երկարաժամկետ և կայուն զարգացման նշանակությունը»,- ասվում է Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրությունում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական