Քաղաքական

Խախտումները որևէ աղերս չունեն թափանցիկ ընտրությունների հետ. Մանուկյան

Խախտումները որևէ աղերս չունեն թափանցիկ ընտրությունների հետ. Մանուկյան

Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարել է 3 ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», «Հաղթանակ» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը։

Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ ընտրություններում տեղական դիտորդական կազմակերպությունների արձանագրած տարատեսակ խախտումները որևէ աղերս չունեն թափանցիկ, արդար և հավասար ընտրությունների կազմակերպման հետ։ 

«Անցնող ամիսների ընթացքում, երբ արդեն պարզ էր, որ Վաղարշապատում նոր ընտրություններ են լինելու, իշխանությունները իրենց սրտի թեկնածուի ձեռնտու համայնքները ընդգրկեցին Վաղարշապատի խոշորացված համայնքի մեջ, բյուջեի ծրագրերն ամբողջությամբ ուղղեցին Վաղարշապատին, պետական համակարգը ներառեցին ընտրական գործընթացում, քաղաքական հետապնդումներ սկսեցին ընդդիմադիր գործիչների և նրանց հարազատների նկատմամբ, և համայնքի աշխատակիցներին ուղղորդեցին ընտրությանը մասնակցելու համար»,-ասաց նա։

Գեղամ Մանուկյանի համոզմամբ այս ընտրությունները չեն կարող ազդել Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի վրա. «Պետք է հիշել` Մայր Աթոռը ինքնավար կառույցը ուղղակի տեղակայված է Վաղարշապատում»,-նշեց նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական