Մասիսի ավագանին համայնքապետ է ընտրել Նորայր Հակոբյանին՝ 15 կողմ ձայնով։ Նա «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ է և մինչ այս համայնքի ղեկավարի առաջին տեղակալն էր։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 23-ին հրապարակվել է դատավճիռ Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի դատավճիռը, որով նա դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Այժմ նա կալանավորված է։