Քաղաքական

ԱԽ քարտուղարը կարևորել է ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիաթռիչքների հաստատման անհրաժեշտությունը

ԱԽ քարտուղարը կարևորել է ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիաթռիչքների հաստատման անհրաժեշտությունը

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության վերաբերյալ՝ այն գնահատելով որպես պատմական ձեռքբերում։ ԱԽ քարտուղարը կարևորել է խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացումը և ընդգծել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում կողմերը քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագիրը և դրա շրջանակում ձեռնարկվող քայլերը։

Արմեն Գրիգորյանն ու Ալիսոն Հուքերը կարևորել են նաև ՀՀ–ԱՄՆ միջև օգոստոսի 8-ին ստորագրված երեք փոխըմբռնման հուշագրերը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։ Երկկողմ գործընկերության ընդլայնման շրջանակում ԱԽ քարտուղարն առանձնացրել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ուղիղ ավիաթռիչքների հաստատման անհրաժեշտությունը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական