Ստանալ վաղարշապատցու բացարձակ վստահությունը, այսօր այդ մտքով եմ այստեղ, լրագրողների հետ զրույցում ասաց Վաղարշապատի համայնքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը լրագրողների հետ զրույցում։
Նա քվեարկեց Արագած գյուղի ընտրատեղամասում։
«Եթե-ներով չխոսենք, չգիտենք՝ քանի ուժ կանցնի, որոնք կանցնեն, այս պահին իմաստ չկա քննարկել մի բան, որը ենթադրյալ է լինելու»,- ասաց նա՝ անդրադառնալով հարցին, թե կշնորհավորի արդյոք, եթե ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկը հաղթի կամ արդյո՞ք կհամագործակցեն։
«Ծրագրերն էլ բոլոր հրապարակված են, կարող եք տեսնել՝ ծրագրային առումով ումն է ավելի ընդգրկուն, վաղարշապատցուն վերաբերվող ծրագրեր»,- ասաց նա։
Արգիշտի Մեխակյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Վաղարշապատում ՔՊ հանրահավաքին, արդյո՞ք Մեխակյանը չունի նրա աջակցությունը, նշեց․
«Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանից աջակցություն չունենայի, չէի լինի ՔՊ-ի թեկնածուն։ Մեր օրակարգում ի սկզբանե չի եղել իր մասնակցությունը, հանրահավաք նույնիսկ չէինք պլանավորել, ուղղակի քարոզարշավի ընթացքում մեր հանդիպումների ժամանակ, բնակչությունից ստացած դրական էներգետիկայով պայմանավորված, որոշել ենք անել»։
Նա նաև ասաց, որ իրենց բոլոր աջակիցները, որոնք եկել էին հանրահավաքին, իրենք են որոշել գալ հանրահավաքի։