Պետական պաշտոնյաների բարեվարքությունը ամենակարևոր խնդիրներից է։ Այդ մասին աղոթքի նախաճաշի ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հնարավոր չէ բարեվարքություն առանց Աստծո ներկայության։ Բարեվարքությունն այն է, որ լինելով միայնակ՝ պիտի ի վիճակի լինես ունենալ այնպիսի ապրելակերպ, ինչպիսին շատերի ներկայությամբ։ Երբ ոչ ոք քեզ չի տեսնում, շարունակես ապրել այնպես, ասես բնոլորը նայում են քեզ»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ սա Աստծո՝ ամենուր ներկայության ընկալումն է։
Նա նաև նշեց, որ խաղաղության գործընթացը երկու աղոթքի նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է՝ փետրվարին և նոյեմբերին տեղի ունեցած աղոթքի նախաճաշերի։
«Կարևոր է խոսել Աստծո լեզվով։ Երբեմն Աստծո լեզվով ասածը նույնիսկ թարգմանության կարիք չունի»,- նշեց նա։