Քաղաքական

Քննարկվում է 99 տարվա և 49 տարվա սցենարը. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քննարկվում է 99 տարվա և 49 տարվա սցենարը. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից՝ Մարգարայով, Կոռնիձորով՝ Ադրբեջան և հակառակը։
«Սա առաջարկում ենք, որովհետև այն այսօր պատրաստ է»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, «TRIPP-ի համար կստեղծվի Հայաստան-ԱՄՆ համատեղ հիմնադրված ընկերություն, որտեղ ռազմավարական նշանակության հարցերում ՀՀ-ն կունենա վճռական ձայնի իրավունք»։

Նա նշել է, որ TRIPP-ը տնտեսական ծրագիր է. «Մարդիկ սովորաբար ներդրում անում են՝ այդ գումարը և գումարած որոշակի տրամաբանական տոկոս շահույթ ստանալու համար»։ Ըստ վարչապետի՝ «Առանձնահատկությունն այն է, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո հողի վրա գտնվող գույքը դառնում է ՀՀ սեփականությունը։ Իսկ հողը միշտ է ՀՀ սեփականությունը»։

Նա շեշտել է, որ այժմ քննարկվում է հողի վարձակալության երկու սցենար՝ 99 տարվա և 49 տարվա սցենարը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական