Նիկոլ Փաշինյանը այն ղեկավարն է, ով իր անձը դրել է զոհասեղանին, ինչի արդյունքում մենք այսօր ունենք օգոստոսի 8-ին ստորագրված պատմական փաստաթուղթ. հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Դրա արդյունքում մենք այսօր ունենք օգոստոսի 8-ին ստորագրված պատմական փաստաթուղթ ՀՀ-ի համար։ ՀՀ-ն պատմական վերջին առնվազն 500-600 տարում երբեք (ուսումնասիրեք պատմությունը) այսքան ինքնիշխան, ինքնուրույն և ազատ չի եղել, որքան հիմա. սա փաստ է: Սրա հետ որևէ մեկը չի կարող վիճել իր մեկնաբանություններով, պաթոսով և այլն»,-հայտարարել է նա։