«Չեմ կարող չհամաձայնել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե մենք չլինեինք իշխանություն, ՀՀ-ն, որպես այդպիսին, կդադարեր գոյություն ունենալ»,- հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։
«ՀՀ-ն և ՀՀ ժողովուրդը կանգնել է ժողովրդավարության կողքին, իսկ հեղափոխությունը տեղի է ունեցել այս հենքի՝ ժողովրդավարության հենքի վրա։ Դա երևի առաջին իշխանությունն է այս ամբողջ ընթացքում, որ ընտրվել է ժողովրդի կողմից և լեգիտիմ է, և հենց այդ լեգիտիմությունը թույլ տվեց ՀՀ-ին անցնել այդ դժվարին ճանապարհով»,-ասել է նա։