Քաղաքական

Ռազմավարական գործընկերությունը պետք է խորացնի երկրների կապերը. Միրզոյան

Ռազմավարական գործընկերությունը պետք է խորացնի երկրների կապերը. Միրզոյան

«Առանց կրկնելու իմ գործընկերոջ նշած ոլորտները, ես կկենտրոնանամ մեկ ոլորտի վրա, որը մեծ նշանակություն ունի և պահանջում է ավելի մեծ ուշադրություն՝ կապակցվածությունը։ Երբ ես խոսում եմ կապակցվածության մասին, նկատի ունեմ ինչպես մակրո, այնպես էլ՝ միկրո մակարդակները. տարածաշրջանում Հայաստանի և Վրաստանի միջև ճանապարհների բացում, տնտեսական կապեր, մարդկանց միջև կապեր, համագործակցություն բիզնեսում և այլ ոլորտներում։ Այս կապակցվածությունը խիստ անհրաժեշտ է և մեծ նշանակություն ունի մեր քաղաքացիների բարեկեցության համար», - հայտարարել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր և ամբողջ տարածաշրջանը, որն ունի մեծ ներուժ, պետք է կապակցված լինի միմյանց հետ և ամրապնդի կապերը այլ տարածաշրջանների հետ։

«Այս համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նոր չէ։ ՀՀ վարչապետը այս նախագիծը ներկայացրեց Վրաստանում։ Մենք կարծում ենք, որ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։ Մեր տարածաշրջանը կարող է իսկապես դառնալ խաչմերուկ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը, որը հիմնված է Հայաստանում «Թրամփի երթուղու», միջազգային զարգացման ծրագրի, տարածքային ամբողջականության և տարբեր սկզբունքների վրա, մեզ բազմաթիվ հնարավորություններ է տալիս առաջընթացի համար, և, ի վերջո, խաղաղություն կհաստատվի», - ասել է Արարատ Միրզոյանը։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական