ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026թ. բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում անդրադարձել է ԼՂ-ին.
«Այսօր մարդիկ եկել են՝ Ղարաբաղ են լացում։ Ոչ մեկը մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար, սկսած ֆինանսականից, ինչը երևում է թվերով, և մնացածից, ինչը չի երևում երբեք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ 2018-ից ինչի նրանք զիջումների չգնացին. «Մինչև տարեվերջ, լավ է, այդ թեման էլ կփակենք, բանակցային փաթեթներն էլ կհրապարակենք։ Մեզնից զիջման համար ուզում էին Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ պահանջն ուղիղ չի դրվել, բայց տարվել է այդ ուղղությամբ։