Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նրա խորհրդականն ու օգնականը 3 օրով գործուղվում են Կիպրոս։
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018թ. սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով` Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Տաթևիկ Պետրոսյանին և օգնական Սևակ Ղահրամանյանին 2025 թվականի նոյեմբերի 18-20-ը ներառյալ գործուղել Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա)»։