Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ կառավարության ծրագրում կա մեկ բարձրագույն, վսեմագույն առաքելություն, և դա խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է տարածաշրջանի ու ՀՀ համար։
«Մենք մեր մեծագույն առաքելությունն իրականացրել ենք։ Այս մարդիկ ասում են՝ դա խաղաղություն չի։ Բա ո՞րն է խաղաղությունը։ Ընդհանրապես, այս հարցը շատ հետաքրքիր է։ Մենք չգիտենք՝ որն է խաղաղությունը»,-նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ ՀՀ-ն չունի այդպիսի գիտելիք, փորձ, թե որն է խաղաղությունը։