Վարչապետը մանրամասնել է՝ ինչու է աճել արտաքին պարտքը։
«Ասում են՝ արտաքին պարտքը 8 մլրդ աճել է, ի՞նչ եք արել։
Չգիտե՞ք՝ ինչ ենք արել։ Չէինք ուզում ասել, էդ էլ ասենք՝ զենք ենք առել։ Պարտքո՞վ ենք զենք առել։ Այո, պարտքով ենք զենք առել։ Ինչո՞ւ։ Որովհետև շատ է պետք եղել ու միանգամից։ Չե՞ք հավատում։ Իրավունք ունեք։ Ասում ենք՝ եկեք, տանենք, ցույց տանք»,- մանրամասնել է նա։ Նա նաև նշել է, որ պարտք են վերցրել նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար. «Չգիտե՞ք, որ քովիդ է եղել։ Վարկ ենք վերցրել, որ երկիրը քովիդը հաղթահարի պատերազմի ժամանակ»։