ԱԺ-ում նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է ընդդիմությանը՝ ասելով. նրանք այնքան վատն են, որ ինչի մեջ էլ իրենց մեղադրեն, մարդիկ «յախա են թափ տալիս» ընդդիմությունից։
«Ասում են՝ ով ուզում է լինի, մենակ սրանք չլինեն։ Դուք այդ գիտակցումը ունե՞ք։ Բանակցելու մասին եք խոսում։ Ու՞ր է Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, մեռանք ասելով՝ եկե՛ք բանավեճի»,-ընդգծել է Ալեն Սիմոնյանը և հավելել՝ պատմե՛ք այն ամենը, ինչ գիտեք։
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը լուրջ դեմքի արտահայտությունով իրենց հարմար մարդկանց հարցազրույց են տալիս. «Թող գա Ռոբերտ Քոչարյանը, նստի ընտրված մարդու առջև և հայ ժողովրդին պատմի, ասի՝ գիտեք, Ղարաբաղի հարցում այս հարցը այսպես է եղել... վախենում ա։ Ես պնդում եմ, որ ինքը վախենում ա»,-շեշտել է ԱԺ նախագահը՝ շեշտելով. «Լսե՛ք, հույսներդ կտրեք, ակնհայտ է, որ դուք ընտրություններում պարտվելու եք»։