Քաղաքական

Մեզ համար կարևոր է 25-օրյա վարժական հավաքը. Պապիկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեզ համար կարևոր է 25-օրյա վարժական հավաքը. Պապիկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում ընդգծել է, որ թափանցիկ, պարզեցված համակարգով զորակոչը հասարակության մեջ բանակի նկատմամբ վստահության շեմը բարձրացնելու ամենահուսալի միջոցն է:

«Արվում է առավելագույնը՝ զորակոչի օրինականությունը երաշխավորելու համար՝ առաջին հերթին հենվելով իրավախախտումներն ու սողանցքները բացառող մեխանիզմների վրա»,-ասել է Սուրեն Պապիկյանը՝ կարևորելով 25-օրյա վարժական հավաքը:

«Այս տարիների կարևոր ձեռքբերում է տարածքային պաշտպանության զորքերի ձևավորումը ու վարժական հավաքների կանոնավոր ու պարբերական դառնալը»,-շեշտել է նա և ասել՝ համոզմունք ունի, որ յուրաքանչյուր պետության պաշտպանունակության գրավականը և նաև աքիլեսյան գարշապարը պահեստազոր-թիկունքային ապահովում-բանակ գործունակ համակարգի գոյությունն ու բացակայությունն է։  

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական