Կառավարությունը չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց Հայաստանի և Վրաստանի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին որոշումը։
Այս որոշումը հնարավորություն կտա համատեղ և համակարգված քայլեր իրականացնել երկու պետությունների տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ՝ երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և վերադարձի կազմակերպման հարցերում, ինչպես նաև իրավական հիմք կստեղծի հետընդունման գործընթացի կարգավորման համար։ Որոշումը կնպաստի միգրացիայի ոլորտում արդյունավետ համագործակցության զարգացմանը: