Քաղաքական

Ես չէի կարող չդիմել. Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ես չէի կարող չդիմել. Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է իր հաղորդման հիման վրա «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթի հարուցմանը.

«Էդ տղաների պատմության պատճառը եղել է մեկը՝ քրեական ենթամշակույթով ապրելը, մեկը մյուսին ստորացնելը, երբ մեկը մյուսին ստորացնում է, որոշում են՝ պետք է հաշվեհարդար տեսնեն։ Մեկը մյուսին վիրավորում է, գնում են, կանգառում տեսնում, դանակահարում են։ Երբ վրդովվում էիք, որ այս ինչ դեպք է, հանցագործությունների շարքը մեծացել է, այ դրա հետևանքն է։ Ես բոլորին կոչ եմ անում, որ ենթարկվում են նման բաների, դիմել իրավապահներին,- ասել է նա,- Ես չէի կարող չդիմել, դիմել եմ, լավ եմ արել։ Բա ի՞նչ պետք է անեմ»։

Նա շեշտել է, որ ովքեր խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն, օրենքով կպատժվեն. «Էմոցիայից, վիրավորանքից ու զրպարտությունից զատ կա քրեական բաղադրիչը, երբ մեկը մյուսին սպառնում է»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական