Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ղազախստանից ցորենի ներկրմանը՝ կարևորելով, որ վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի տարածքով Հայաստան գնացք է մտել։
«Գնացք է մտել, որը բերել է ցորեն, որի մի մասը կարող է հացի մեջ օգտագործվի, մի մասը տան հավերին։ Այդ հավի ածած ձուն, միսը մեր երեխեքը չե՞ն ուտելու։ Ցորենի թեփը կարան տան խոզերին։ Խոզի միսը ձեր առաջնորդը չի՞ ուտելու»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել՝ թե՞ ինքը խոզի միս չի ուտում։