ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շուտով կհրապարակվեն ԼՂ հակամարտության բանակցային փաստաթղթերը։
«Հեսա բանակցային թղթերը կբացահայտվեն, և կտեսնեք, որ ԼՂ անկախությունը ֆեյք է, ֆեյք»,- ասել է նա։
Խոսելով իշխանության հասցեին մեղադրանքների մասին, որ չեն վստահում ղարաբաղցիներին, նշել է. «Մեր ԶՈւ ղեկավարության կեսը ղարաբաղցի է։ Մեր այսօրվա ԶՈւ-ն ղեկավարվում է ղարաբաղցիների կողմից։ Բա եթե մենք ղարաբաղցիներին չենք վստահում, չենք սիրում, ո՞նց ենք էդ մարդկանց տարել, այդ տեղերում նշանակել»։