Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Աժ-հարցուպատասխանի ընթացքում խոսել է պաշտպանական ծախսերի մասին, նշելով, որ 2023թ.-ից դրանք աճել են։
«2023-25թթ. և արդեն նախատեսվող 2026թ. իրականացվել և իրականացվելու են աննախադեպ ծախսեր, որոնք էապես փոխել են մեր հնարավորությունները»,-ասել է Սուրեն Պապիկյանը՝ հավելելով․ խոսքը վերաբերում է և՛ բանակի կարիքներին, և՛ զինծառայողների սոցիալական վիճակի բազմաթից այլ հարցերի։
«Այն, որ 2025-26թթ. միջև առաջին հայացքից որոշակի դիսբալանս է նկատվում, իրականում այնտեղ հստակ բալանս կա, քանի որ, համեմատելով, կտեսնենք, որ հստակ աճ կա»,-շեշտել է նախարարը։