Քաղաքական

ՀՀ-ն երբեք չի հրաժարվի ՌԴ-ից ցորեն ձեռք բերելուց. վարչապետ (ՏԵՍՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ-ն երբեք չի հրաժարվի ՌԴ-ից ցորեն ձեռք բերելուց. վարչապետ (ՏԵՍՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի ՌԴ-ից ցորեն ձեռք բերելուց.

«Պաշտոնապես ասում եմ՝ երբեք չի հրաժարվի։ Բայց Հայաստանը երբեք չի հրաժարվի տեսնել, թե շուկայում էլ ինչ կա, էլ ով է ցորեն վաճառում։ Կա՞ առաջարկ ցորենի»,- ասել է նա։

Վարչապետը վստահեցրել է՝ եթե որևէ մեկը գա, էժան գնով ցորեն առաջարկի, Հայաստանն «ականջները չի փակի». «Այսօր մեզ նման առաջարկներ կան։ Ղազախստանից երբ տեսել են, որ ձեռք ենք բերել, ուրիշ վաճառողներ էլ են ասել՝ կարո՞ղ է հետաքրքիր է այդ թեման։ Գին-որակ թեման հետաքրքիր է»։ 

Նա նաև հարցրել է. «Ցորեն առնելն ամուսնություն է, հա՞։ Էդ ռեժիմը չեմ հասկանում՝ տեր ես, որդյակ իմ, հնազա՞նդ է»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական