Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է TRIPP ուղու կառուցմանը։
«Թրամփի ուղու մասին. ճանապարհային քարտեզը հետևյալն է՝ մինչև տարեվերջ մենք թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները, 2026թ. առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, 2-րդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները»,- ասել է նա։ Ըստ վարչապետի, հայկական կողմը ամեն ինչ կանի, որ ժամանակացույցը հստակ աշխատի. «Բայց պլանները մի քիչ շեղումներ ունենում են»,- ասել է նա՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ ընկալումն այդպիսին է։
«Երկաթուղին անցնելու է խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երկաթուղու երթուղով, որովհետև ուրիշ տեղով երկաթուղի կառուցելն իրատեսական չէ։ Գազամուղն անցնելու է դրանից էականորեն հյուսիս։ էլեկտրական գծերը ևս անցնելու են էականորեն հյուսիս»,- ասել է նա։