Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում խոսել է Արծվաշենի անկլավի մասին և հայտարարել, որ առանց ժողովրդի դիրքորոշման այն չի փոխանակվի։
«Պետք է հստակ արձանագրել, որ ՀՀ-ի կառավարությունը առանց ժողովրդի դիրքորոշման՝ չի կարող Արծվաշենը փոխանակել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ նախկին դիրքորոշումների համաձայն պետք է նայել իրավական հիմքերը։
Նրա խոսքով՝ երբ տարածքային ամբողջականության ուրվագիծը կվերականգնվի, կարձանագրվի, այդ ժամանակ բոլոր հնարավոր կոմբինացիաները և վարիացիաները կքննարկվեն։