Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Ռուսական կայսրության քարտեզում Սևանա լիճ չի եղել, այլ ուրիշ անուն։
«Ես էլ ասում եմ՝ այդ նույն քարտեզում Հայաստան կա, Ադրբեջան չկա, դա ի՞նչ է նշանակում։ Նա ասել է, որ ինչ-որ թվականի քարտեզում Սևան չի, այլ անուն է։ Ես էլ հարց եմ տալիս, որ հետ ենք գնում մինչև ե՞րբ»,-ասել է վարչապետը։