Քաղաքական

Հույս ունեմ՝ իր կենսագրության մեջ կնշի, որ կորզեցին խոստում. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հույս ունեմ՝ իր կենսագրության մեջ կնշի, որ կորզեցին խոստում. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում անդրադարձել է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ նրանից բանակցային փաստաթղթերի հրապարակման մասին խոստում են կորզել։

«Ես շնորհավորում եմ Սերժ Սարգսյանին, որ նման մեծ հաջողությունների է հասել։ Հույս ունեմ՝ իր կենսագրության մեջ կնշի, որ կորզեցին խոստում»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ քանի է ամիս խոսում դրա մասին։

Նրա խոսքով՝ կմտածեն և կիմանան ինչ փոխվեց, ինչու է ասում մինչև տարեվերջ. «Դա պատճառ ունի։ Մինչև տարեվերջ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե յուրե կլուծարվի, և մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել»,-շեշտել է վարչապետը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական