Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ինչ է խոսել 2018թ․-ին ԱԱԾ մեկուսարանում
«Կարեն Կարապետյանը եկել է և խոսել է Սերժ Սարգսյանի անունից, ասել է, որ ինձ ազատում են և հեղափոխական պրոցեսը չի շարունակվում, ես ասել եմ, որ բացառվում է։»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ փոխվարչապետի պաշտոնի մասին ընդհանրապես որևէ մեկի հետ խոսակցություն տեղի չի ունեցել։