Քաղաքական

Ես ընդունում եմ իմ մեղքը. Անդրանիկ Քոչարյան

Ես ընդունում եմ իմ մեղքը. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ նիստը 20 րոպե շուտ ընդմիջվեց, քանի որ 2026 թ. պետբյուջեի քննարկման ժամանակ ելույթ պետք է ունենար պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ դահլիճում չէր:

Ավելի ուշ ընդմիջումից վերադառնալով՝ նա ներողություն խնդրեց կատարվածի համար, այն որակեց որպես անախորժ իրավիճակ, ապա պարզաբանեց. «Իմ պատճառով է եղել, որի համար ներողություն եմ խնդրում և կառավարությանը, և մեր գործընկերներին: Միաժամանակ ուզում եմ նշել, որ մեր քարտուղարությունը արժե, որ ավելի ուշադիր լինի, և երբ ելույթ ունեցողից հետո ես պետք է ելույթ ունենամ, դուրս գալուց պետք է ինձ զգուշացնել: Ես ընդունում եմ իմ մեղքը, բայց նշում եմ, որ դուք թերացել եք, հարգելի քարտուղարություն»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական