Քաղաքական

Տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն․ ԱԽ քարտուղար

Տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն․ ԱԽ քարտուղար

Նոյեմբերի 11-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին:

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և ընդգծել, որ դրանց արդյունքում տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն։

Արմեն Գրիգորյանն անդրադարձ է կատարել Հայաստան-Եվրոպական միություն և Հայաստան-ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընթացիկ օրակարգին, ինչպես նաև կարևորել վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները։ Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է դեսպանների հարցերին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական