Քաղաքական

Անկլավների հարցին սահմանազատման գործընթացի որևէ փուլում անդրադարձ կկատարվի. Խանդանյան

Անկլավների հարցին սահմանազատման գործընթացի որևէ փուլում անդրադարձ կկատարվի. Խանդանյան

Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի, և այդ գործընթացի որևէ փուլում պետք է անդրադարձ կատարվի անկլավների հարցին, հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Պետք է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո կնքվի պայմանագիր, որը պետք է վավերացվի, պետք է տեղի ունենան սահմանազատման աշխատանքներ, հետո ՀՀ-ն ու Ադրբեջանը կորոշեն՝ անկլավների թեմային ինչպես անդրադառնան: Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, այդ հարցը չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի, այդ հարցով հանրաքվե պետք է տեղի ունենա»,- ասել է նա:

Ըստ Խանդանյանի՝ հետագա հանդիպումների ժամանակ սահմանազատման հանձնաժողովները կքննարկեն այդ հարցը. «Սա մի հարց է, որ ամբողջությամբ հանձնաժողովների տիրույթում է, այստեղ քաղաքական, աշխարհաքաղաքական բան չկա»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական