Քաղաքական

Ադրբեջանի ներկայացրած նախապայմանը ՀՀ համար ընդունելի չէ. Խանդանյան

Ադրբեջանի ներկայացրած նախապայմանը ՀՀ համար ընդունելի չէ. Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ճեպազրույցի ընթացքում խոսել է խաղաղության պայմանագրի մասին։

«Ադրբեջանը նախապայման է ներկայացնում, որը Հայաստանի համար ընդունելի, լեգիտիմ նախապայման չէ։ Չեմ կարող ասել, որ այն փակուղային իրավիճակում է»,-ասել է Սարգիս Խանդանյանը և հավելել՝ մեկ տարի առաջ էլ տեքստի համաձայնեցումն էր համարվում փակուղային, բայց այն նախաստորագրվեց։

«Այս պահին ես չեմ կարող ասել՝ կա՞ հստակ օր խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունների համար։ Տեքստը պատրաստ է, տեքստի շուրջ այլևս բանակցություններ չեն լինելու»,-շեշտել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
3
գնահատական